Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:09 06-05-2025

Օլաֆ Շոլցը հրաժեշտ է տվել հատուկ արարողակարգով. DW

Օլաֆ Շոլցը կանցլերի պաշտոնին հրաժեշտ է տվել Գերմանիայի զինված ուժերի նվագախմբի ուղեկցությամբ։ Հանդիսավոր արարողությունը՝ ջահերով և նվագախմբով, պրուսական ավանդույթի մաս է կազմում և Գերմանիայում համարվում է բարձրագույն զինվորական պատիվ, որը տրվում է նշանավոր քաղաքական գործիչներին։ Նման կերպ են հրաժեշտ տալիս կանցլերներին, նախագահներին, պաշտպանության նախարարներին։ Ամեն մեկը ընտրում է երեք երաժշտական ստեղծագործություն իր ճաշակով։ Օլաֆ Շոլցի նվագացանկում եղել են տարբեր դարաշրջանների դասական գործեր՝ Բիթլզ խմբի «In My Life» երգը, Բախի մի կոնցերտի հատված և Արեթա Ֆրանկլինի «Respect» երգը։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Արարողության ժամանակ Շոլցը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և Գերմանիայի քաղաքացիներին աջակցության համար՝ ընդգծելով, որ իշխանության փոփոխությունը նորմալ երևույթ է ժողովրդավարության մեջ, և դա պետք է պաշտպանել։ Նա ասել է. «Գերմանիան ուժեղ է, եթե մենք միասին ենք», ապա շեշտել է համերաշխության կարևորությունը՝ հատկապես ճգնաժամային ժամանակներում։

Շոլցը նաև ընդգծել է, որ Գերմանիան պետք է դառնա «ավելի ժամանակակից» և «արագ», ու հայտարարել է, որ իր կառավարությունն արդեն դրել է այդ փոփոխությունների հիմքերը։ Նա կանցլերի պաշտոնում ծառայելն անվանել է «մեծ պատիվ» և հաջողություն մաղթել իր փոխարինող Ֆրիդրիխ Մերցին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ