Մամուլ 1 տարի առաջ - 07:30 06-05-2025

Անձրեւները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. ո՞րն է պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ, վթարված տրանսպորտային համակարգ եւ ջրի տակ անցած տներ։ Եթե տարիներ առաջ նման պատկերներ ունենալու հավանականության մասին խոսում էին զուտ մասնագետները, ապա այսօր դրանք դարձել են գրեթե սովորական երեւույթ ու տեսանելի են բոլորի համար:

Ողբերգականին մոտեցող իրավիճակի հիմնական պատճառը, 1990-ականներից սկսած, անկանոն քաղաքաշինությունն է, ուրբանիզացիայի ահագնացող տեմպերը։

Հետխորհրդային շրջանում սկսված ազատ շինարարությունը հաճախ արվել է առանց պլանավորման եւ ենթակառուցվածքների հետ համապատասխանեցման։ Գրեթե ամենուր բնակչությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում (խոշոր քաղաքներում)՝ դարձնելով այդ քաղաքները խիստ անհարմարավետ կյանքի համար անկանոն շինարարություններ, բարձրահարկերով սնկի պես աճող թաղամասեր, մեքենաների թվի աննորմալ աճ եւ այլն: Քաղաքները աճեցին, բայց գետնատար ու ջրահեռացման համակարգերը մնացին նույնը՝ կառուցված դեռեւս խորհրդային շրջանում, որոնք նախատեսված չեն նման մասշտաբների ջրահեռացման համար:

Փորձագետները փաստում են, որ առանց համապարփակ ծրագրավորման ու կոմունալ համակարգերում երկարաժամկետ ներդրումների՝ քաղաքները՝ ի մասնավորի Երեւանը, շարունակելու են խեղդվել բառի ամենաբնութագրական իմաստով։ Իսկ ներդրումների համար պետք կլինեն միլիարդներ, խոսքը կարող է լինել նույնիսկ կառուցապատված որոշ տարածքների քանդման մասին, ինչի տակ դժվար թե մտնի որեւէ իշխանություն: Քաղաքաշինական ոլորտի գիտակ մեր աղբյուրներից մեկը նշեց, որ եթե Երեւան քաղաքի գերբեռնվածությունը չթոթափվի, ապա արտակարգ ցանկացած իրավիճակ աղետալի է լինելու: Իսկ ինչպես բեռնաթափել Երեւանը գոնե մեքենաներից` արդեն քաղաքական որոշման ու միջազգային փորձի ուսումնասիրության հարց է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում