Ներքին 2 տարի առաջ - 21:52 10-04-2024

Փարաքարի ճանապարհին «մարդաբոյ» փոսերը պատուհաս են դարձել վարորդների ու բնակիչների համար. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցի հարակից սեփական տների բնակիչներն ու անհատ վարորդները ահազանգում են SHAMSHYAN.com ու արդարացիորեն իրենց մտահոգությունն են հայտնում, որ տևական ժամանակ է նշված ճանապարհահատվածում իբրև վնասված ասֆալտը հեռացրել են ու փոխարենը ոչ մի փոսալցման աշխատանքներ չեն կատարել, ինչի պատճառով, մանավանդ գիշերային ժամերին, ավտովթարներ են տեղի ունենում։

Այսօր՝ ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, 4-5 օր է՝ ամեն օր վթարների են ականատես լինում, անգամ մարդիկ փոսերից փախցնելու համար ավտոմեքենաներով բախվում են բաժանարար գոտում տեղադրված բետոնե ու երկաթե արգելապատնեշներին։ Բացի այդ բնակիչներն էլ գիշերներն են այդ ձայնից վեր թռնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է