Արտաքին 1 տարի առաջ - 20:23 05-05-2025

Թուրքիան մտադիր է ստեղծել միջուկային սուզանավ

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է իրենց այն հավակնության մասին, որ մտադիր են ստեղծել միջուկային էներգիայով աշխատող սուզանավ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Թաթլըօղլուն, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում հստակեցրել է սուզանավի վերաբերյալ ծրագիրը։ «139 տարի շարունակ մեր ազգային երազանքն է եղել կառուցել անկախ դիզայնով սուզանավ։ ՄԻԼԴԵՆ-ի ավարտից հետո մենք նոր քայլ ենք անելու միջուկային սուզանավերի ուղղությամբ»։

Նշվել է, որ թուրքական ռազմածովային արդյունաբերությունը վերջին շրջանում զարգացել է ոչ միայն ազգային պահանջներին բավարարելու, այլև հնարավորինս արտաքին կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ ՄԻԼԳԵՄ (Milli Gemi) և ՄԻԼԴԵՆ (Milli Denizaltı) ազգային նավաշինական ծրագրերը, որոնք արդեն նշանակալի արդյունքների են հասել, նախադրյալ ստեղծել միջուկային սուզանավ նախագծելու համար։

Թուրք ռազմական փորձագետ Դևրիմ Յայլալըն, որը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հեղինակավոր վերլուծաբան է, կարծիք է հայտնել, որ նման հզորությամբ սուզանավ ունենալը Թուրքիային կարող է դասել աշխարհի այն երկրների շարքին, որոնք ի զորու են ինքնուրույն նախագծել, արտադրել և շահագործել միջուկային սուզանավեր։ Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։

Յայլալըն նշում է, որ նախագիծն ունի ոչ միայն ռազմական կամ տեխնոլոգիական, այլև տնտեսական ու մարդկային զարգացումների կարիք։ Նման հսկայական նախաձեռնությունը, ըստ նրա, կարող է զգալիորեն բարձրացնել Թուրքիայի գլոբալ հեղինակությունը և ազդեցությունը։ Նա հավելում է, որ սա պետք է դիտարկել նաև Թուրքիայի մյուս ռազմածովային նախաձեռնությունների՝ մասնավորապես ավիակիրի կառուցման ծրագրի համատեքստում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը