Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 05-05-2025

Արտաշիսյան փողոցում վրաերթի ենթարկված 12-ամյա աղջիկը մահացել է. մոմավառություն՝ դեպքի վայրում

Ապրիլի 25-ին Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված 12-ամյա աղջիկը երեկ՝ մայիսի 4-ին, մահացել է։ Նա հիվանդանոցում 11 օր գտնվել է կոմայի մեջ է, և ցավոք, այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին տարածքի բնակիչները։

Վրաերթը տեղի էր ունեցել ժամը 16։50-ի սահմաններում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ։ Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Կարապետ Հակոբյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել չորս հետիոտնի, որոնց թվում եղել են նաև երկու երեխաներ։ Հետո նա կոտրել է հետիոտնային անցման համար նախատեսված լուսակիրն ու բախվել է նաև երկաթե էլեկտրասյանը։

Տարածքի բնակիչների խոսքով՝ երեխաների մայրը նույնպես գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Իսկ մյուս երեխան՝ տղան, ներկայումս համեմատաբար կայուն վիճակում է։ Նրանց հետ եղել է նաև տատիկը, որի առողջական վիճակի մասին քաղաքացիները տեղեկություններ չունեն։

Այսօր՝ մայիսի 5-ին, Oragir.News-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում, որտեղ քաղաքացիները ծաղիկներ են դրել և մոմավառություն կազմակերպել ի հիշատակ մահացած աղջնակի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում