Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 04-05-2025

Սնուփ Դոգի համերգի 6 մլն դոլարն իշխանության գրպանն է գնացել. հարցում

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Չնայած հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով, սակայն մինչ օրս գումարը չի վերադարձվել։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարվել էր, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։

Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու Սնուփ Դոգի համերգի համար տրամադրված 6 մլն դոլարը չի վերադարձվել բյուջե»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա յուրացրել է իշխանությունը, որոշներն էլ դժվարացան պատասխանել։ «Այ մարդ ինչ պետական բյուջե, իրանց ջեբերն ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց,որ իշխանության ներկայացուցիչները խաբեբաներ են։ «Որովհետև խաբեբաներ են իշխանությունները, մեռան տանելով, թալանելով երկիրը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` յուրացրել են։ «Յուրացրել են, դատարկ տեղ է եղել, լցրել են»,- ասաց նա։
«Երևի Նիկոլին ու Աննային հարցնեք, ինչ-որ հիմնադրամների գումարները տեղաշարժվում են անհայտ ուղղությամբ, երևի էդ ուղղությամբ է գնացել»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում