Ներքին 1 տարի առաջ - 17:49 03-05-2025

Գեղարքունիքի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մայիսի 3-ին ժամը 9:30-ից մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքներում շաբաթօրյակին ներգրավվել է 456 կազմակերպություն, 35 հազար 66 մասնակից, որոնցից 17 հազար 405-ը մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների աշխատակիցներ և բարձր դասարանների աշակերտներ, 926-ը՝ մարզային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներ, մնացածը՝ ՀՀ գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Գործի են դրվել շուրջ 91 միավոր տեխնիկա, 3830 գործիք։ Համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խումբը։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցները ամրակցված են և վերահսկում են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են բնակավայրերի փողոցները, հիմնարկ-ձեռնարկությունների բակերը, միջազգային, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հուշարձանների, աղբավայրերի, ինչպես նաև՝ Սևանա լճի ափամերձ ու անտառամարձ տարածքները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում