Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:56 30-04-2025

Անաստաս Միկոյանի «վերակենդանացման» նոր փորձ. ֆիլմի ու գրքի շնորհանդես

Երևանում տեղի ունեցավ «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ» փաստագրական դրամայի շնորհանդեսը, որը կազմակերպել էր հայտնի մշակութային գործիչ Ստաս Նամինը՝ Անաստաս Միկոյանի թոռը։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Գիրքը նպատակ ունի նորովի ներկայացնելու Անաստաս Միկոյանի քաղաքական կերպարը՝ որպես մարդ, ով խորհրդային դարաշրջանի երեք առաջնորդների հետ անցել է քաղաքական երկար ճանապարհ։

Սակայն հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այսօր անհրաժեշտ է նման կերպարների վերարժևորումը, հատկապես երբ Անաստաս Միկոյանի կենսագրությունն ու անցյալը շատերի մոտ առաջացնում են հակասական զգացումներ։

Միկոյանի պատմական ժառանգությունը լի է քննարկելի ու վիճելի պահերով։ Նա ժամանակին եղել է Ստալինի մտերիմը, իսկ ավելի ուշ՝ խորհրդային ռեժիմի տարբեր փուլերում քաղաքական վերնախավի մի մասը։

Հայաստանում մինչ օրս չկան հստակ գնահատականներ նրա գործունեության վերաբերյալ։ Նրա արձանը տեղադրված է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի մոտ՝ գրեթե աննկատ մի վայրում։ Հասարակության մի մասի համար նա պատմական անցյալի մի հատված է, մյուսների համար՝ խորհրդային ռեպրեսիվ համակարգի ներկայացուցիչ։

Այսպիսով, գիրքը, թեև փաստագրական է և հենված է արխիվային նյութերի վրա, ակամա առաջ է բերում լայն քաղաքական, մշակութային և բարոյական հարցեր՝ կապված ոչ միայն Միկոյանի, այլև մեր պատմության վերաիմաստավորման հետ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան