Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:22 30-04-2025

Արցախի ժողովուրդը, զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից, դատապարտվեց մահվան. շվեյցարահայ լրագրող

Օրեր առաջ Հայաստանում «Ցեղասպանագիտության շաբաթ» գիտական քառօրյակի շրջանակում տեղի է ունեցել շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» երկլեզու վավերագրության շնորհանդեսը։

Գրքում Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023), ներկայացրել պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է գրքի հեղինակի հետ։

- Պարոն Սյոնմեզ, Հայաստանում երկրորդ անգամ լույս է տեսել Ձեր՝ Արցախի մասին պատմող «Վիրավոր արծիվը» գիրքը։ Երկրորդ հրատարակությունում նկարագրել եք նաև արցախցիների բռնի տեղահանումը։ Ի՞նչ կարող եք ասել ձեր գրքի մասին: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և ինչպե՞ս որոշեցիք գրքի անվանումը:

- Արցախյան պատերազմից վերադառնալուց հետո ես շարունակեցի հետևել զարգացումներին և գրառումներ անել։ Նկատեցի, որ Արցախի պատերազմի մասին գրեթե ոչինչ չի խոսվում և չի գրվում։ Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր գրքեր են հրատարակվել, միլիոնավոր տեսաշարեր և տեքստային աղբյուրներ կան, ապա Արցախի պատերազմի ու ցեղասպանության վերաբերյալ գրեթե չկան փաստաթղթեր կամ հրապարակումներ։ Վերջին շրջանում ակնհայտ է դարձել մի միտում՝ նպատակաուղղված մոռացության մատնել Արցախի ցեղասպանությունը։ Հենց այս գիտակցումով էլ ինձ մոտ միտք առաջացավ հրատարակել այս գիրքը՝ պատմության մեջ հետք թողնելու համար։

Գրքի առաջին հրատարակության մեջ ներկայացրել եմ 44-օրյա Արցախյան պատերազմը, ինչպես նաև այդ պատերազմի վերաբերյալ իմ գնահատականները, դիտարկումներն ու անձամբ իմ կողմից արված լուսանկարները։ Իսկ գրքի երկրորդ՝ վերատպված և ընդլայնված տարբերակում մանրամասնորեն անդրադարձել եմ միջազգային ուժերի (Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Պակիստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքից և Լիբիայից հավաքագրված ջիհադականներից կազմված օկուպանտ և ցեղասպան կոալիցիա) կողմից Արցախի շրջափակման և օկուպացման շրջանին։

2023 թվականի սեպտեմբերին, Արցախի վրա 9 ամիս շարունակ տևած շրջափակման արդյունքում, հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել իրենց հայրենի հողերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Արցախը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է սովի, ջրի և էլեկտրաէներգիայի բացակայության, առողջապահական ծառայությունների բացակայության և կյանքի պահպանման բոլոր անհրաժեշտ պայմաններից զրկման՝ փաստացիորեն թողնվելով մահվան դատապարտված վիճակում։ Ավել քան 100,000 արցախահայեր ստիպված եղան փախուստի դիմել և ապաստան գտնել Հայաստանում՝ փրկելով իրենց կյանքը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին