Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:24 30-04-2025

Փարիզի ու Լոնդոնի դեսպանատները ի՞նչ վիճակում են. Փաշինյանը՝ Միրզոյանին

Այսօր կառավարության հերթական նիստում Փաշինյանի առաջարկով Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Փարիզում, Լոնդոնում և Բրյուսելում ՀՀ դեսպանությունների շենքեր ձեռք բերելու հարցին։ Նա ասաց, որ Փարիզում ձեռք բերված շենքը շատ ներկայանալի է, բայց շենքի ներսում էական վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սկզբին արդեն աշխատանքները կավարտվեն, և դեսպանության անձնակազմը կտեղափոխվի նոր շենք։ «Մենք հիմա Բելգիայում՝ Բրյուսելում կարողացանք ձեռք բերել շենքը, այնտեղ էլ վերանորոգման կարիք կլինի»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղյակ չէր, որ արդեն գնել են և հետաքրքրվեց՝ ինչու կառավարության որոշում չկա։ Ի պատասխան Միրզոյանը նշեց․ «Ձեռք բերման որոշումն ունենք, պայմանագիրը կնքված է, բայց փողը դեռ չենք տվել»։

Վարչապետն էլ իր խոսքում ընդգծեց, որ դեսպանատունը պետք է դեսպանատան նման լինի, դա սկզբունքային հարց է։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան