Ներքին 1 տարի առաջ - 16:24 30-04-2025

ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին (տեսանյութ)

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։

ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում և համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։

ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերության 50-ից ավելի ազատ հաստիքներին ՄՌԿ, ՏՏ, ֆինանսների, ադմինիստրատիվ և այլ բաժիններում։ Ի դեպ, ընկերությունն այս տարի ներկայացել էր տարբերվող տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին համտեսելու սուրճ և հյութեր, օգտվելու ձեռքերի մերսման ծառայությունից, ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարահանում ունենալ իրենց CV-ի կամ LinkedIn պրոֆիլի համար։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն անմասն չի մնացել նաև մասնագիտական քննարկումներից․ ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը բանախոսությամբ հանդես է եկել «Փափուկ հմտություններ, բարդ հաղթանակներ․ Կարիերայի իրական գերուժը» թեմայով․ «Կարծում եմ այսօր բոլոր գործատուները միանշանակ հանգել են այն մտքին, որ թեև տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը միգուցե շատ կարևոր են, սակայն փափուկ հմտությունները ոչ պակաս կարևոր են և կարելի է ասել բարձրանում են առաջին շեմ», - ասել է նա։

Երկօրյա փառատոնի ընթացքում ՍոֆթԿոնստրակտը ներկայացրել է ընկերության արժեքները, թիմային մշակույթն ու հնարավորությունները թե՛ սկսնակ մասնագետների, թե՛ փորձառու թեկնածուների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նոր աշխատանքային և գործնական պայմանավորվածություններ։

CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։

Երկու տարվա ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ և հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։ ՊԵԿ-ի 2025թ․ տվյալներով ընկերությունը Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների տասնյակում է։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի