Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:15 30-04-2025

Արմեն և Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը` Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է եւ հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական: Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, եւ հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում: Նրա երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները, մեր տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, իր ընկերական հարաբերություններին եւ հնուց արմատացած սկզբունքներին նվիրված: Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում: Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ եւ Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ