Ներքին 1 տարի առաջ - 22:58 28-04-2025

Գյումրիի երկրորդական փողոցներում աղբահանություն չի կատարվում

Oragir.News-ը Գյումրիի տարբեր թաղամասերից ստանում է ահազանգեր, որ քաղաքի երկրորդական փողոցներից աղբը պատշաճ չի մաքրվում։ Խոսքը վերաբերվում է Մանուշյան, Շատրվաններ, Սավոյան փողոցներին։ Սրանք այն հասցեններն են, որտեղ աղբը առիթից առիթ է մաքրվում։

Oragir.News-ի թղթակիցը եղել է այս թաղամասերում և ֆիքսել փողոցների աղբը։ Այս թաղամասերի բնակիչները նշում են, որ իրենց թաղերի մասին հիշում են յուրաքանչյուր ընտրությունից 10-15 օր առաջ, իսկ ընտրություններից հետո մոռանում են, թե ինչ են խոստացել։

Այնպես չէ, որ Գյումրիի մյուս փողոցներում աղբահանությունը իդեալական ձևով է իրականացվում։ Շատ դեպքերում պատկերը նույնն է լինում նաև քաղաքի կենտրոնական փողոցներում։

Գյումրիում այս տարրական խնդիրները այդպես էլ վերջնական լուծում չեն ստանում, ոչ մի քաղաքային իշխանության օրոք։ Եղանակների տաքանալուն պես, աղբահանության հարցը դառնում է խիստ առաջնահերթ ու հրատապ լուծում պահանջող։

Խնդիրը բարձրաձայնելուց հետո կոմունալ բաժնի ուշադրությունը գոնե մեկ շաբաթով կենտրոնանում է այդ հասցեների վրա, բայց որոշ ժամանակ անց նորից նույն վիճակը պահպանվում է։

Ֆոտոշարք։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ