Արտաքին 1 տարի առաջ - 22:34 28-04-2025

Հյուսիս-Հարավ միջանցքը հատուկ տեղ ունի Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի համատեղ նախագծերի շարքում․ Ալիև

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համատեղ նախագծերի շարքում, որը, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մեծ օգուտ կբերի բոլոր մասնակիցներին։

«Այսօր մենք քննարկել ենք եռակողմ (Ադրբեջան, Իրան, Ռուսաստան) համագործակցության նախագծեր։ Դրանց թվում, բնականաբար, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը զբաղեցնում է հատուկ տեղ»,- ասել է Ալիևը Բաքվում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում ավարտել է տրանսպորտային միջանցքի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները։

«Ներկայում մենք պարզապես ընդլայնում ենք մեր տրանսպորտային հնարավորություններն ու ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով բեռների աճող ծավալը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նաև նշել է, որ Բաքուն և Թեհրանն ավանդաբար աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես, ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և այլ միջազգային կառույցների շրջանակներում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան