Արտաքին 1 տարի առաջ - 19:13 28-04-2025

Էրդողանի նպատակն անսահմանափակ իշխանությունն է. New York Times

Ամերիկյան «New York Times» օրաթերթը, ուշադրություն հրավիրելով Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա, քննադատել է աշխարհի լռությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հանդեպ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Թերթը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է պլանավորել և վերացնել սահմանադրական սահմանափակումները՝ 2028 թվականի ընտրություններում կրկին թեկնածություն առաջադրելու համար։ Նշվում է, որ նա այս նպատակին հասնելու համար հնարավոր է, որ հանդես գա արտահերթ ընտրություններ անցկացնելու կամ սահմանադրական փոփոխություններ կատարելու կոչով։

Այդ կապակցությամբ «New York Times»-ը նաև պատահական չի համարում Իմամօղլուի ձերբակալումն Էրդողանի՝ Թրամփի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց։

Բացի այդ, ընդգծվում է, որ Թուրքիայի ռադիկալ իսլամիզմի ուղղվածությունը կարող է նպաստել ահաբեկչության աջակցմանը և այս հանգամանքը կարող է անվտանգության լուրջ սպառնալիք ստեղծել Իսրայելի նման երկրների համար։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան