Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:50 27-04-2025

Առանց նախապայմանների հաշտության մասին խոսող գլուխները պետք է հիշեն՝ Թուրքիան պարտք է մեզ 76.5 մլրդ եվրո

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքական կողմը համաձայն ռազմատուգանքների հանձնաժողովի Հայաստանին պետք է վճարեր 75 ,6 մլրդ եվրո։Որպեսզի ըմբռնեք թէ դա ինչ գումար է, կներկայացնենք որոշ ժամանակակից համադրելի միավորներ։ Ինչ կարելի է գնել Ռուսաստանում 75.6 միլիարդ եվրոյով։

75.6 միլիարդ եվրոյի դիմաց հայաստանը կարող է ձեռք բերել խոշոր բաժնեմասեր ռուսական առաջատար ընկերություններում՝ «Գազպրոմի» 35%-ը (կապիտալիզացիա՝ 296 միլիարդ դոլար), «Սբերբանկի» 100%-ը (79,9 միլիարդ դոլար), «Ռոսնեֆտի» 100 %-ը (77,3 միլիարդ դոլար), «ԼՈՒԿՕՅԼ»-ի 100 %-ը (60,4 միլիարդ դոլար), «Նորիլսկ Նիկելի» 100%-ը (60,4 միլիարդ դոլար) կամ ամբողջ «ՌԱՕ ԵԷՍ»-ը երկու անգամ(43,6 միլիարդ դոլար):

Այդպիսի գումարով «Ռոսօբորոնէքսպորտ»-ից կարելի էր գնել 40 «Project 1143.4 Admiral Gorshkov» ավիակիր (ամբողջական՝ 16 ինքնաթիռից բաղկացած ավիախմբով՝ 2.2 միլիարդ դոլար), կամ գրեթե 2000 «Su-30MK» կործանիչ (յուրաքանչյուրը 46 միլիոն դոլար), կամ 24000 «T-90S» տանկ (յուրաքանչյուրը 3.5 միլիոն դոլար):

Հարգելի հայրենակիցներ, պատկերացնո՞ւմ եք ինչպիսի ահեղ հարևան կլիներ Հայաստանը, եթե 24000 հատ առաջնակարգ տանկ և 2000 կործանիչ ունենար իր սպառազինության մեջ: Թուրքիան պարտք է մեզ 76.5 մլրդ եվրո և դրա մասին պետք է գրել, խոսել։ Մենք մեր կորուստներն ենք ետ ուզում։ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտության մասին խոսող գլուխները պետք է հիշեն այս պարտքի մասին։ Շարունակելի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը