Ուղիղ եթեր

ՊՆ նախարարի խորհրդականի որդու գործը, 15 մլն 450 հազար դրամ՝ «քաղաքացու օրվա» համար․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի նախաշեմին՝ 2025 թվականի ապրիլի 22-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գրող Գառնիկ Բանյանի՝ «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, հայտնում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարի խորհրդականի որդու գործով արդեն 3 դատավոր է փոխվել, գործը հասել է 4-րդ դատավորին, բայց այդպես էլ քննությունը տեղից չի շարժվում: Չի բացառվում, որ վարույթով անցնող պաշտոնյայի որդու հանգամանքն է դատարանին եւ դատավորներին խառնաշփոթի մեջ գցել։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ Հայաստանում հովանավորների չգտնելուց հետո՝ Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։
Օրաթերթը նաև գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել․ հայտնում է օրաթերթը։

ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրությունից օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ապրիլի 29-30-ը կգործուղվի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ գործուղման ծախսերը կհոգան պետական բյուջեի միջոցներից։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը