Մամուլ 1 տարի առաջ - 07:20 23-04-2025

89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու 2024 թվականի տարեկան զեկույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն այդ զեկույցի՝ 2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 7138 դեպք, 2024 թվականին 7353 դեպք: 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին գրանցվել է 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք, 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 11.420 դեպք, 2024 թվականին 11.271 դեպք, 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 4704 դեպք, 2024 թվականին 4536 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք): Հաշվետու ժամանակահատվածում 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով հանցագործությունները (2023 թվականին՝ 1179 դեպք, 2024 թվականին՝ 909 դեպք), 11.4%-ով՝ ՃԵԿ կանոնները խախտելու հանցագործությունները (2023 թվականին՝ 2185 դեպք, 2024 թվականին՝ 1936 դեպք), 33.2%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2023 թվականին՝ 4564 դեպք, 2024 թվականին՝ 3047 դեպք), 14.9%-ով՝ կողոպուտի դեպքերը (2023 թվականին՝ 148 դեպք, 2024 թվականին՝ 126 դեպք), 7%-ով՝ գողության դեպքերը (2023 թվականին՝ 6868 դեպք, 2024 թվականին՝ 6390 դեպք), 14.9%-ով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2023 թվականին՝ 556 դեպք, 2024 թվականին՝ 473 դեպք): 15 դեպքով կամ 16%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից