Ներքին 1 տարի առաջ - 13:35 31-03-2025

Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը

2024 թվականին աճել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։

Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Մասնավորապես, 2024 թվականին սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը կազմել են 197՝ 2023 թվականին արձանագրված 176-ի փոխարեն՝ աճելով 21-ով կամ 11.9 տոկոսով։

Թրաֆիքինգի և շահագործման դեպքերն աճել են 17-ով կամ 89.5 տոկոսով՝ 2023 թվականին գրանցված 19 դեպքի փոխարեն 2024-ին արձանագրվել է 36 դեպք։

Առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերն աճել են 38-ով կամ 7 տոկոսով՝ 560 դեպք (2024 թ.)՝ 522-ի փոխարեն (2023 թ.)։ Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը կազմել են 310՝ 2023 թվականի 299-ի փոխարեն արձանագրելով 11 դեպք կամ 3.7 տոկոս աճ։ Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը ևս աճել են 31-ով կամ 12.9 տոկոսով՝ կազմելով 271 դեպք։

Միևնույն ժամանակ, ֆիզիկական ներգործության դեպքերով արձանագրվել է նվազում՝ 184 դեպքով կամ 6.8 տոկոսով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում