Ներքին 4 տարի առաջ - 14:23 09-03-2022

Ծխելը վնաս է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև Հայաստանի տնտեսությանը․ Թորոսյան

Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոսը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,- նշեց Թորոսյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվողների մուծած հարկերը երբեք չեն գերազանցել և չեն գերազանցելու այդ արտադրատեսակների օգտագործման հետևանքով հասցվող վնասին։

«Եկեք հիշենք շատ հաճախ, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ»,- եզրափակեց Թորոսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան