Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:20 21-04-2025

Իշխանությունը արդարացնում է ադրբեջանական սադրանքները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել:

Հայաստանի իշխանության իներտ կեցվածքն ու ադրբեջանական սադրանքներն արդարացնելը, բերել է նրան, որ Ադրբեջանի քայլերի վտանգավորությունն առավել վտանգավոր դինամիկա է գրանցել:

Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ իշխանությունը արդարացնում է ադրբեջանական սադրանքները:

Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը