Արտաքին 5 տարի առաջ - 15:33 22-05-2021

Ռասիստական սադրանքները սովորական երևույթ են Ադրբեջանում. Մայքլ Ռուբին

Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հերթական հոդվածն է հրապարակել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Հրապարակելով Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ թվիթերյան էջում տեղադրված տեսանյութը՝ Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ տեսանյութում պատկերված ԱԹՍ-ները Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին էթնիկ հայերի դեմ հարձակման ժամանակ: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով զոհվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք:

«Սկանդալը, սակայն, թվիթը չէ: Ռասիստական սադրանքները սովորական երևույթ են Ադրբեջանում: Ավելին՝ դրանց հեղինակը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան է»,- նշում է հետազոտողը:

Մայքլ Ռուբինը գրում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր դեսպաններին նշանակում է, որպեսզի նրանք հանրությանն իրազեկեն կառույցի գործունեության մասին, միջոցներ հավաքեն և «իրենց տաղանդն ու համբավն օգտագործեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր արժեքներն ու նպատակներն իրագործելու համար»:

Մայքլ Ռուբինն ընդգծել է, որ Ադրբեջանը համակարգված կերպով ավերել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Ջուղայի հայկական գերեզմանոցը, այդ թվում՝ միջնարդարյան հազարավոր խաչքարեր, որի նպատակն է ոչ միայն բնաջնջել ներկան, այլև՝ անցյայը:

Վերլուծաբանը հիշեցրել է, որ Hyperallergic ամսագիրն այն անվանել է «մշակութային ցեղասպանություն»: Մշակութային հանցագործության համար ամոթ զգալու փոխարեն Մեհրիբան Ալիևան հպարտանում է: Դժբախտաբար, Ադրբեջանում նման գործողություններն օրինաչափություն են, քան՝ բացառություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում