Մամուլ 1 տարի առաջ - 08:30 19-04-2025

Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերեւս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը: Այսինքն, շուրջ 2 օր մեկնարկել է հայտերի ընդունումը, սակայն որոշում չի եղել: Ստացվում է, որ ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները, եւ կրթության ոլորտի ղեկավարների կողմից ցուցաբերվել է աննախադեպ անփութություն՝ իրենց պարտականությունների կատարման հանդեպ: