Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:55 16-04-2025

Բնակարան ՌԴ-ում, հողամաս, 5 մլն անկանխիկ, 21 մլն եկամուտ․ Գեղարքունիքի մարզպետի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Նելլի Խաչատրյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Ռուսաստանի Դաշնությունում, որը նա ձեռք է բերել 2013 թվականի հոկտեմբերի 14-ին։ Բացի այդ, նա հաշվետու տարվա ընթացքում՝ 2023-ի հոկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ձեռք է բերել հողամաս, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին բնակարանն ու հողամասը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարգսյանը չի հայտարարագրել։ Նա 4 մլն դրամը գերազանցող՝ 12 մլն 500 հազար դրամ արժեքով, թանկարժեք գնում է կատարել, որը Ջրվեժ համայնքում գտնվող հողամասն է եղել։ Սարգսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 910․715 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 126․934 դրամ։

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 12 մլն 500 հազար դրամ, տարեվերջին 4 մլն 500 հազար դրամ։ Վերջինիս IDram-ի հաշվին տարեսկզբին եղել է 28 դրամ, որը տարեվերջին զրոյացվել է։ Հաշվետու տարում Գեղարքունիքի մարզպետի եկամուտներ կազմել են 16 մլն 976․396 դրամ, որից 12 մլն 357․553 դրամը և 1 մլն 594․843 դրամը Գեղարքունիքի մարզպետարանից ստացած աշխատավարձն է և դրան հավասարեցված այլ վճարումները, իսկ 700 հազար ռուբլին նա նվիրատվություն է ստացել` ոմն Թռչուն Սարգսյանից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 61․371,2 դրամ։ Մարզպետի կինը՝ Նելլի Խաչատրյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բնակարանը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։ Խաչատրյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարվերջին դրանցում եղել է 653․614 դրամ։ Կանխիկ միջոցներ վերջինս չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն 87․860 դրամ, որը ՀՀ Կենտրոնական բանկից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 767․546,56 դրամ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի