Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:18 15-04-2025

Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի տակ

Մխիթար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ջրամբարներ պետք է կառուցել նախ և առաջ Տավուշի ու Լոռիի գետերի վրա, որովհետև միայն այս երկու մարզերի ջրերն են որ ի վերջո թափվում են Մինգեչաուրի ջրամբար, որը մեծ կարևորություն ունի Ադրբեջանի գյուղատնտեսության համար։

Մինգեչաուրի ջրամբարի տարողությունը մոտ 17 մլրդ խոր․ մետր է, և Սևանա լճին զիջում է ընդամենը 2 անգամ։ Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա Քռի հովտով, Քուռ-Արաքսյան դաշտի տարածքից մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի 1-1,5 մ հաստության շերտի տակ, առնվազն 1-2 օր։ Եթե մենք նման նպատակ չունենք, ուրեմն պետք չի օգնել թշնամուն, որ լցնի իր տնտեսության համար կենսականորեն կարևոր այս արհեստական ջրամբարը։ Օրինակ Թուրքիան հայկական բարձրավանդակի գետերի վրա այնքան մեծաթիվ ու մեծածավալ ջրամբարներ է կառուցել, որ Միջագետք հասնող ջրի քանակը տեսանելիորեն նվազել է։ Նույնը Արաքսի դեպքում է, մի քանի տարի առաջ Իրանը դժգոհում էր, որ Արաքսի ջրերը պակասել են թուրքական ջարմբարների պատճառով։ Թուրքիայում է գտնվում նաև աշխարհի ամենամեծ ստորգետնյա արհեստական ջրամբարը։ Թշնամիներին թերագնահատել պետք չի։ Մենք իրենցից սովորելու շատ բան ունենք ցավոք։ Վերջերս իմացա, որ Թուրքիան նաև պնդուկի արտադրության մեջ է աշխարհում առաջատարը։ Բնությունից առավելագույն օգուտ են քաղում մեր թշնամիները։ Իսկ մե՞նք․․․»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի