Արտաքին 5 տարի առաջ - 09:30 19-05-2021

Իտալիայում 70 տարի առաջ ջրի տակ սուզված գյուղը ջրի տակից դուրս է եկել

Մի քանի տասնամյակ առաջ Իտալիայի Հարավային Տիրոլում սուզված Կուրոն գյուղը դուրս է եկել Լագո դի Ռեսիա լճի տակից: Բնակիչներն այն տեսել են տեղի ջրամբարում վերանորոգման աշխատանքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ վերանորոգման ընթացքում աշխատողները ժամանակավորապես ջրահեռացում էին կատարել, ինչը թույլ էր տվել տեղի բնակիչներին տեսնել աստիճաններ, նկուղներ, պատերի բեկորներ և քարե հիմնասյուներ:

Կուրոն գյուղը ջրասույզ է եղեկ 1950 թ., երբ տեղի իշխանությունները որոշել են ամբարտակ կառուցել՝ դրա համար միավորելով երկու բնական լճերը և ստեղծելով ջրամբար՝ չնայած տեղի բնակիչների բողոքներին: Արդյունքում ջրի հատակին է հայտնվել ավելի քան 160 տուն: Նրանց տերերին տրամադրվել է նոր բնակարան: Ոմանք ցանկացել են մնալ մոտակայքում կառուցված նոր գյուղում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում