Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:24 12-04-2025

Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է մնա օրակարգում․ Սիբիգա

«Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չպետք է դուրս գա միջազգային հարաբերությունների օրակարգից», - այսօր Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Գրում է «Ազատությունը»։

«Մեր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը տրանսատլանտյան անվտանգության խնդիր է։ Դա նաև մեր երկրի ներդրման մասին է։ Ի վերջո, այս պահին Ուկրաինան ամենօրյա մարտական փորձով օժտված 110 բրիգադ ունի։ Դա իրական ներդրում է ապագա տրանսատլանտյան անվտանգության ապահովման գործում», - հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարն՝ ընդգծելով, նաև,որ Կիևի ռազմական ներուժի օգտագործումը դաշինքի համար «քիչ ծախսատար կլինի քան մյուս տարբերակները»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով