Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:37 12-04-2025

Կոլումիբայի համալսարանի ուսանողը սպառնում է ԱՄՆ անվտանգությանը. ABCnews

Միացյալ Նահանգների ներգաղթի հարցերով դատավորը որոշել է, որ Կոլումբիայի համալսարանի ակտիվիստ Մահմուդ Խալիլը կարող է արտաքսվել, քանի որ, ըստ Թրամփի վարչակազմի, նա սպառնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը ու անվտանգությանը: Գրում է ABCnews-ը։

Այս անսպասելի որոշումը կարող է ազդել նաև հարյուրավոր այլ միջազգային ուսանողների վրա, ովքեր ևս հայտնվել են վարչակազմի թիրախում։

Դատավորը Խալիլի փաստաբաններին ժամանակ է տվել մինչև ապրիլի 23-ը՝ արտաքսումը կանգնեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու։ Եթե դա չարվի, նա կստորագրի Խալիլի արտաքսման հրամանը կա’մ Սիրիա, կա’մ Ալժիր։

Խալիլը, ով ունի մշտական բնակության իրավունք (կանաչ քարտ) և ամուսնացած է ԱՄՆ քաղաքացու հետ, դատական նիստի ավարտից հետո դիմել է դատարանին և անձամբ խոսել դատավորի հետ։ Նա հիշեցրել է դատավորի նախկին խոսքերը՝ արդար դատաքննության և «հիմնարար արդարության» մասին։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել