Արտաքին 1 տարի առաջ - 12:14 12-04-2025

Հունաստանը հետաձգել է իր գործողությունները Թուրքիային վերաբերող հարցերում. Hürriyet

Թուրքական լրատվականը հայտնում է, որ հունական մամուլում գրել են, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ գովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունն է արել կոշտ հայտարարություններ, որոնք իբր մեծ դեր են խաղացել Հունաստանի որոշումները հետաձգելու մեջ։

Հունաստանի նոր որոշումը կապված է այն տեղեկությունների հետ, որ Աթենքը պատրաստվում է թույլ տալ իտալական «NG Worker» նավին վերսկսել աշխատանքները Հունաստան-Կիպրոսի հունական հատվածի ու Իսրայելի միջև ստորջրյա էլեկտրական մալուխների անցկացման նախագծի շրջանակում։

Այս աշխատանքները նախատեսված են Կասոս (Kaşot) և Կարպաթոս (Kerpe) կղզիների միջև՝ հարավային Էգեյան ծովում, և ենթադրաբար՝ կարող են ընդգրկել նաև Թուրքիայի ծովային սահմանների մի մասը։
Հունաստանում այս թեման երկու շաբաթ է, ինչ ակտիվորեն քննարկվում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում