Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:08 12-04-2025

Իսրայելցի բնակիչը մեքենայով հարվածել է պաղեստինցի պատանուն. Al Jazeera

Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպությունը (DCI-P) հայտնել է, որ իսրայելցի մի բնակիչ դիտավորյալ մեքենայով վրաերթի է ենթարկել երեք պաղեստինցի պատանու, երբ նրանք քայլելիս են եղել Նաբլուսի հարավում՝ Հուվարա գյուղի գլխավոր ճանապարհով։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում։ Վարորդը հանկարծակի արագացրել է և ուղղվել դեպի տղաները։

16-ամյա Ահմադ Վիսամ Ահմադ Օդեն թռել է մոտ 5 մետր օդ և ընկել ճանապարհից 10 մետր հեռու, ստանալով լուրջ վնասվածքներ՝ լյարդի արյունազեղում, գլխի 20 կար, ուժեղ կապտուկներ։

Կազմակերպությունը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Իսրայելը, որպես օկուպացնող ուժ, պարտավոր է պաշտպանել պաղեստինցի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ իսրայելցի բնակիչների հարձակումներից։

Սակայն DCI-P-ի ներկայացուցիչ Այեդ Աբու Էքթաիշի խոսքով՝ իսրայելցի բնակիչները գրեթե միշտ մնում են անպատիժ՝ իսրայելական իշխանությունների աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է