Ներքին 1 տարի առաջ - 09:29 12-04-2025

35-ամյա կինը նորածնի մահվան մեջ մեղադրում է բժշկին. shamshyan.com

Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Շողեր Գրիգորյանը արդեն 2 տարի է՝ սպասում է, որ իր նորածին երեխայի՝ մահացած ծնվելու հետ կապված գործը ուղարկվի դատարան և մեղավորը կամ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ 2023 թվականի հունվարի 7-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդաբերության ժամանակ մահացել է նրա նորածին մոտ 6 կգ քաշով պտուղը, ինչի միակ մեղավորը կինը համարում է բժիշկ Արսեն Սարգսյանին, ով որոշել է, որ պետք է բնական ճանապարհով լույս աշխարհ գա պտուղը, այլ ոչ կեսարյան հատումով։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում կինը նշել է․

«Հղիության ընթացքում անցել եմ բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ հղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգը ասեց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր՝ մոտ 6 կգ։ Երբ արդեն տեղափոխվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չգիտես ինչու, որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գեր եմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասեցին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանը, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն երկու տարի է «սայլը տեղից չի շարժվում»։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են։ Չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործը ուղարկվի դատարան ու մեղավորը կամ մեղավորները իրենց արժանի պատիժը ստանան»։

Նշենք նաև, որ Շողերը այդ դեպքից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել է իր երրորդ երեխային կեսարյան հատումով և ոչ մի խնդիր չի առաջացել և նա միայն իր գոհունակությունն ու երախտագիտությունն էր հայտնում այնտեղի բժիշկներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում