Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:21 12-04-2025

Ռեկտորը յուղալի այլ պաշտոն էլ է ունեցել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը 2018-2023 թթ․ Վարդան Ուռուտյանն էր: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ նա 2022թ. ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ, իսկ ապրիլի 29-ին բանկում համալսարանի միջոցներից ներդրել է 50 միլիոն դրամի ավանդ, այնուհետեւ՝ 125 եւ 50 միլիոնի: 2023թ. Ագրարայինի խորհրդի անդամ է դարձել ԱԿԲԱ բանկի բաժնետեր «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը: Ագրարային համալսարանի կանոնադրությամբ՝ 10 միլիոն դրամը գերազանցող պայմանագրերը ռեկտորը կնքում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատելուց հետո: 2018-2024թթ. տարբեր բանկերում ներդրվել են տասնյակ ավանդներ, որոնք գերազանցել են 10 միլիոնը, եւ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի որոշումներ առկա չեն: Այս դեպքը հատկապես առանձնանում է նրանով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ բուհի ռեկտորը զբաղեցնի նաեւ այլ պաշտոն:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել