Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:59 09-04-2025

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում։

Պետության ղեկավարը բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։

«Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրությանը, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի վճիռները կհամարվեն անվավեր: Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,- նշել Է Ալիևը։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվել է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 76, 4-ը ձեռնպահ են մնացել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորի մուտքը երկիր սահմանափակվել է:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է