Արտաքին 1 տարի առաջ - 22:12 07-04-2025

Եգիպտոսը, Հորդանանը և Ֆրանսիան կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կոչ են արել վերականգնել Գազայի հատվածում հունվարի 19-ից ուժի մեջ մտած հրադադարը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հռչակագրում։

«Գազայի հատվածի վրա Իսրայելի վերսկսված հարվածների ֆոնին մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել հրադադարը և իրականացնել հունվարի 19-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։

Երկրի ղեկավարներն ընդգծել են, որ հունվարին ստորագրված համաձայնագիրը երաշխավորել է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն ու անվտանգությունը։

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները նաև մտահոգություն են հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և ընդգծել Երուսաղեմի սրբավայրերի պատմական ստատուս քվոն հարգելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը