Արտաքին 1 տարի առաջ - 17:03 05-04-2025

Իրանը կվերսկսի նավթի և գազի հետախուզումը Պարսից ծոցի շելֆում

Ակնկալվում է, որ Իրանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կվերսկսի նավթի և գազի հետախուզումը Պարսից ծոցի շելֆում, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) հետախուզական տնօրինության ղեկավար Մոհիեդդին Ջաֆարին, հաղորդում է Mehr-ը։

Շաբաթ օրը նա հայտարարել է, որ ծովում հետախուզական աշխատանքները դադարեցվել են 2019 թվականից՝ ծովային հորատման սարքավորումների պակասի պատճառով:

Սակայն, ինչպես նշել է Ջաֆարին, նոր մրցույթից հետո ընտրվել է ծովային հորատման սարքավորմամբ կապալառու, ինչը ճանապարհ է հարթում 2025 թվականին հարևան երկրների հետ սահմանամերձ տարածքներում աշխատանքի վերսկսման համար։

Անցած վեցուկես ամսվա ընթացքում NIOC-ի երկրաբանական հետախուզական թիմը զբաղվել է և՛ հիմնական հետախուզական, և՛ օպերատիվ գործունեությամբ, ասել է Ջաֆարին՝ հավելելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի վարչակազմը ձգտում է վերլուծել և գնահատել երկրաբանական հետախուզական գործունեության զարգացումը վերջին 30 տարվա ընթացքում:

Ջաֆարին ասել է, որ վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկն է արագացնել հանքավայրերի հայտնաբերման տեմպերը՝ հորատման սարքավորումների քանակն ավելացնելով և ժամանակակից երկրաֆիզիկական սարքավորումներ օգտագործելով:

«Եթե մենք հաջողության հասնենք այս երկու ոլորտներում, կկարողանանք կրկնապատկել որոնման տեմպերը»,- ավելացրել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի