Արտաքին 1 տարի առաջ - 15:50 05-04-2025

ԱՄՆ-ի սահմանած 10% մաքսատուրքը կարող է օգուտ բերել թուրք արտահանողներին. Թուրքիայի փոխնախագահ

Համեմատաբար ցածր բազային մաքսատուրքը՝ 10 տոկոս, որը Միացյալ Նահանգները սահմանել է Թուրքիայի նկատմամբ, կարող է օգուտ բերել թուրք արտահանողներին, CNN Turk-ին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Շաբաթ օրվանից ուժի մեջ մտած այս բազային մաքսատուրքի հետ միասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 57 խոշոր գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի, Եվրոպական Միության, Վիետնամի և Ճապոնիայի ապրանքների վրա մաքսատուրքերը բարձրացնելու մասին, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ:

«Թուրքիայի նկատմամբ նման մաքսատուրքեր չսահմանելու որոշումը տվյալ պահին, թերևս, մեր օգտին է՝ ամերիկյան շուկա մուտք գործելու համար», - ասել է Յըլմազը։

«Արդեն մաքսատուրքեր կային երկաթի, պողպատի և ալյումինի վրա (Թուրքիայից ԱՄՆ արտահանում), երբ (ԱՄՆ) նմանատիպ մաքսատուրքեր սահմանեց այլ երկրների վրա, հավասարեցում տեղի ունեցավ, և դա մեր օգտին էր»,- հավելել է նա։

Ըստ Յըլմազի, Թրամփի հայտարարությունից հետո Թուրքիան, որպես ներկրող երկիր, նույնպես կշահի հումքի, այդ թվում՝ նավթի, համաշխարհային գների անկումից։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ուրբաթ օրը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ 10%-անոց նոր մաքսատուրքերը վերացնելու համար։ Նա դրանք անվանել է «լավագույնը վատագույններից»՝ հաշվի առնելով շատ այլ երկրների նկատմամբ ավելի բարձր մաքսատուրքերը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին