Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 04-04-2025

Թրամփն ուզում է ավարտել պատերազմը, ՌԴ-ի մոտեցումը պարզ կլինի, ՆԱՏՕ-ն կաջակցի․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 4-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ առաջիկա շաբաթներին պարզ կդառնա՝ ՌԴ-ն պատրա՞ստ է պատրաստ է վերջ դնել պատերազմին։
Ռուբիոյի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմը։ Միևնույն ժամանակ, դա հնարավոր է միայն իրականացնել երկու կողմերի համար ընդունելի պայմաններով։
«Եվ մենք այժմ գտնվում ենք այդ պայմանները գտնելու գործընթացում: Մենք շուտով շաբաթների, ոչ թե ամիսների ընթացքում, կիմանանք՝ արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է խաղաղության: Եթե այո, ապա մենք կարող ենք վերջ տալ պատերազմին, մենք պետք է առաջ տանենք մեր առաջարկը», - հավելել է նա:
Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պետք է իմանա Մոսկվայի որոշումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ինչպես հրադադարի, այնպես էլ բանակցությունների։
«Եթե լինի ձգձգելու մարտավարություն, դա մեզ չի հետաքրքրի, Թրամփը չի մասնակցի անվերջ բանակցություններին: Մենք շուտով կիմանանք, թե արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը: Եթե այո, հիանալի, եթե ոչ, մենք պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումը և մեր անելիքները», - ասել է նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ցանկացած պոտենցիալ խաղաղ համաձայնագիր «դժվար մարսելի» կլինի, բայց ավելի շատ մահվան և ավերածությունների լավագույն այլընտրանքն է:
Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախաձեռնությանը, սակայն համաձայնության հասնելը հեշտ չի եղել: Նրա խոսքով՝ կողմերը դեռ «մի քիչ հեռու» են համաձայնության գալուց։
Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքների մասին հարցին՝ Ֆիդանն ասել է, որ Եվրոպան չի կարող ինքնուրույն բավարար երաշխիքներ տրամադրել՝ առանց ԱՄՆ աջակցության։
Միաժամանակ, նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար անհրաժեշտ է զսպող գործոն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ