Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:52 04-04-2025

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։

Հարավային գազային միջանցքի համար կազմակերպված հանդիպման ժամանակ նաև ստորագրվեց էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում գործառնական համաձայնագիր TEIAS-ի և AzerEnerji-ի միջև։

Համաձայնագրով կարդիականացվի Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը և կընդլայնվի առկա հզորությունը։ Միջկապակցման գծի ներմուծման հզորությունը 75 ՄՎտ է, իսկ արտահանման հզորությունը՝ 40 ՄՎտ։

Նախորդ ամիս էլ բացվել էր Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարը, և Նախիջևանին անխափան մատակարարվել էր բնական գազ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել