Արտաքին 4 տարի առաջ - 11:29 12-10-2022

Վրաստանը և Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը նախօրեին Բուխարեստում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահը Զուրաբիշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հռչակագրի ստորագրումը պատմական պահ է որակել։

Յոհանիսի խոսքով՝ Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերությունը ենթադրում է համագործակցության խորացում եվրաատլանտյան և եվրոպական օրակարգում, ինչպես նաև անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի և միջանձնային շփումների ոլորտներում։ Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ դառնալու համար Վրաստանը պետք է շարունակի ջանքերը արդիականացման և ժողովրդավարացման ուղղությամբ՝ վստահեցնելով, որ Բուխարեստը այս գործընթացում կաջակցի Թբիլիսիին։

Ռումինիայի նախագահը նաև աջակցություն է հայտնել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նա նշել է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում սառեցված հակամարտությունները չափազանց բացասաբար են ազդում տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։

Բանակցությունների ընթացքում կողմերը համակարծիք են եղել, որ Սև ծովում ֆիզիկական հարաբերությունները կարևոր դեր են խաղում այս տարածաշրջանի կայունությունը և բարգավաճումը ամրապնդելու հարցում։

Ռումինիայի նախագահը շեշտել է, որ այս համատեքստում Ռումինիան արդեն աշխատում է Վրաստանի և այլ գործընկեր երկրների հետ՝ որոշ խոշոր ռազմավարական նախագծերի իրականացման նպատակով։ Որպես օրինակ՝ նա նշել է «Կանաչ էլեկտրական միջանցքը», որը ենթադրում է Կասպից ծովի էներգահամակարգերի միացում Սև ծովի և Եվրամիության հետ, ինչպես նաև ԵՄ-ի, Վրաստանի և Կենտրոնականի միջև թվային հաղորդակցության զարգացում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին