Արտաքին 4 տարի առաջ - 20:41 14-12-2021

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան գործարար համաժողովում հինգ հուշագիր են ստորագրել

Բաքվում կայացել է ադրբեջանա-թուրքա-վրացական գործարար համաժողով։ Բիզնես ֆորումի բացմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառույցների միջև հինգ հուշագրերի և համաձայնագրերի ստորագրման արարողություն։

Հուշագրերը ստորագրել են Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման հիմնադրամի (AZPROMO) և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի, Ադրբեջանի Առևտրաարդյունաբերական պալատի և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները, ինչպես նաև Ադրբեջանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Վրաստանի ադրբեջանցի գործարարների միության (AZEBI), IV արդյունաբերական հեղափոխության և թուրքական մետալուրգիական արդյունաբերության համակարգող կենտրոնի, ադրբեջանական AzSeker-ի և Bayburt ընկերությունների ներկայացուցիչները:

Ելույթ ունենալով գործարար համաժողովում՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ եղել են Վրաստանի խոշորագույն գործընկերները ինչպես առևտրի, այնպես էլ ներդրումների ներգրավման առումով։

«Վրաստանն իր գործընկերների համար ստեղծում է գրավիչ ներդրումային միջավայր և աջակցության մեխանիզմներ, ինչպիսիք են ֆինանսավորման ծրագրերը, ավելի պարզեցված հարկային համակարգը», - նշել է Նաթիա Տուրնավան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում