Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:07 04-04-2025

Նիկոլ Փաշինյանն ուշքի չի գալիս. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավին ներգրավված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, արշալույսցի Թագուհի Ղազարյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊ-ականներ: Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանն այնքան վստահ էր, որ «Հրապարակին» ասաց՝ կոալիցիայի խնդիր չենք ունենա, 50 + ձայնով հաղթելու ենք։

Իրականությունից կտրված և պարտությունից շոկի մեջ ընկած Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է քավության նոխազներ գտնել՝ պարտության մեղավոր նշանակելով այդ ՔՊ-ականներին, որ բավարար հեղինակություն չունեն: Իսկ ՔՊ-ականները վստահ են, որ սա ոչ թե ՏԻՄ, այլ ինչ-որ իմաստով համապետական ընտրություն էր, և ընտրել են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժին, այսինքն` Փաշինյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ