Ներքին 1 տարի առաջ - 15:57 03-04-2025

Տուժող կողմը պահանջում է խստացնել Ջալալ Հարությունյանի պատիժը

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ Պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ տուժող կողմը։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել Ջալալ Հարությունյանին, դատախազը՝ մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ վեց տարի ժամկետով, իսկ տուժող կողմն առավելագույն պատիժ էր պահանջել՝ ութ տարվա ազատազրկում։

Լրատվականը հայտնում է, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել։ Պաշտպան Անդրանիկ Մնացականյանը պահանջել է բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը՝ մեղսագրվող արարքում։ Պաշտպան Արսեն Սարդարյանը ևս պահանջել է բեկանել դատարանի որոշումը և արդարացնել Ջալալ Հարությունյանին կամ գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում պաշտպան Էդգար Այվազյանը ներկայացված բողոքով պահանջել է նշանակել նվազագույն պատիժ։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի և Ռոբերտ Պապոյանի։

Լրատվականը հիշեցնում է, որ Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»