Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:43 02-04-2025

ՀԱՊԿ-ի լռությունը` կառույցից դե յուրե դուրս գալու հնարավորություն․ Սերգեյ Մելքոնյան

«Կա 2-րդ ճանապարհ՝ ինչպես կարող է Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալ. տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն աճում է, եթե Ադրբեջանը հարձակվի, ու ՀԱՊԿ-ը որևէ քայլ չձեռնարկի կամ նույնիսկ հայտարարություն չանի, դա հնարավորության պատուհան կստեղծի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դե յուրե դուրս գա, ֆինանսական հարցը կդառնա տեխնիկական ու ոչ կարևոր»,- լրագրողների հետ զրույցում նշել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը:

Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցության հարցին՝ նա ասաց, որ եվրոպական հեռանկար չկա. ներկայացված նախագիծը որևէ կապ չունի ինտեգրացիայի գործընթացի հետ, նույնիսկ կապ չունի թեկնածուի կարգավիճակ ունենալու հետ:

Մելքոնյանի կարծիքով՝ սա զուտ ներքաղաքական բնույթ ունի՝ կապված առաջիկա ընտրությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը