Մամուլ 1 տարի առաջ - 07:26 01-04-2025

ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունեն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի տարիների անփառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկոր են հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու ՀՖՖ ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետեւ ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։

Այլ հարց է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գործոնը. մեզ տեղեկություններ են հասնում, որ Արմեն Մելիքբեկյանը գլուխ է գովում ամենուր, որ Չեֆերինն իր ընկերն է` դրանով թերեւս ավելացնելով իր կշիռը Կառավարությունում:

Ավելին` ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամության թեկնածու Արմեն Մելիքբեկյանը այդ կառույցի նախագահի ընտրություններում պաշտպանել է վերջինիս ու սպասվող ընտրություններում եւս ամենայն հավանականությամբ կանի նույնը. դա, ըստ էության, Հայաստանի ձայնն է։

Զավեշտալին այն է, որ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի՝ Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ գործկոմ գնալու մասին հրապարակային քննադատությանն ի պատասխան ՀՖՖ-ն պաշտոնական էջով գրառում արեց, որտեղ ամենակարեւոր հատվածներից էր այն, թե իբր Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում անելիք ունի, եւ որ ֆուտբոլի զարգացման ծրագիր կա։ Այս մասը հատկապես զվարճացրել էր հայ երկրպագուներին։

Ի մի բերելով արձագանքները` կարող ենք գեներացնել հարց ՈՒԵՖԱ-ի նախագահին. մի՞թե վերջինս գոհ է հայկական ֆուտբոլում գրանցված արդյունքներից, մի՞թե նա չի տեսնում ենթադրյալ անօրինականությունները, ի՞նչն է ստիպում նրան Հայաստանում աչք փակել կատարվող իրադարձությունների վրա, տեղյա՞կ է արդյոք, որ ՀՖՖ-ն պարտքեր է կուտակել, ի՞նչ օգուտ է տալու Հայաստանում ձախողված Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ-ում, ինչո՞ւ Չեֆերինը չարձագանքեց հայ երկրպագուների ձերբակալություններին, մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող, մեղմ ասած, ուշադրության արժանի երեւույթներին եւս:

Հ.Գ Մեր տեղեկություններով` մի շարք հայ երկրպագուներ մոտ ապագայում կդիմեն Շվեյցարիայի դատախազություն՝ ՈԵՖԱ-ՀՖՖ հնարավոր անառողջ կապերի վերաբերյալ։ Գործընթացը կարող է ուղեկցվել միջազգային մամուլի հրապարակումներով ու Չեֆերինին ուղղված բաց նամակով հենց Շվեյցարիայից, որտեղ ՈՒԵՖԱ շտաբ-բնակարանն է։

Հ.Գ 2 Ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների մասին իհարկե մենք ունենք տեղեկություններ, տեղեկություններ ունենք նաեւ աշխատավարձերի չափերի մասին, ու քանի որ մեր հարցումներին պատասխանող չկա ՀՖՖ-ում, դրանք կհրապարակվեն առանց մյուս կողմի մեկնաբանության։

Հ.Գ 3 Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ ՈՒԵՖԱ-ի գործունեությանը խոշորացույցով հետեւող եվրոպական լրատվամիջոցների ու տեղեկատվական հարթակների որոշ ներկայացուցիչներ արդեն ուշադրություն են դարձրել ՀՖՖ-ի գործունեությանը, ֆաների ու ԶԼՄ-ների բարձրացրած հարցերին։ Այստեղ մոտ ժամանակներս հնարավոր է հետաքրքիր զարգացումներ լինեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան