Ներքին 1 տարի առաջ - 19:24 29-03-2025

ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայությունները անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր են քննարկել

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր են քննարկել: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

«Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։

Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, մասնավորապես՝ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր, ՌԴ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող միգրանտներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները»։