Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:35 28-03-2025

ՔՊ-ականը վստահ է՝ իրավապահները հարկ եղած դեպքում կգնան Սարիկ Մինասյանի՝ Արցախում փողով չծառայելու մասին հայտարարությունների հետևից

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, թե երեկվա բանավեճին քաղաքացիներն իրենց գնահատականը պետք է տան ընտրություններին մասնակցելով։

«Ես հույս ունեմ, որ գյումրեցիները կելնեն հենց բանավեճի ընթացքում հնչած տեքստերից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սարիկ Մինասյանի հայտարարություններին, թե նախկին իշխանությունների ժամանակ գյումրեցիները փող էին տալիս, որ Արցախում չծառայեն՝ ՔՊ-ականը վստահ է՝ իրավապահները կգնան հայտարարությունների հետևից, եթե իրենց ուշադրությանն արժանի դրվագ գտնեն։

Նա ասաց, թե Հայաստանում հնարավոր չի իրավապահները գործողություններ անեն՝ չունենալով փաստեր։

«Փաստերի մի մասը հրապարակվել է, բայց, վստահ եմ՝ կան նաև այլ փաստեր», - ասաց նա՝ նկատի ունենալով ընտրակաշառքների դեպքերը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է