Ներքին 1 տարի առաջ - 20:55 27-03-2025

Գյումրիում կատարվածը ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված կերպով խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները։

Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։

Այս գործողությունները միտված են ոչ թե ընտրությունների օրինականության ապահովմանը, այլ ընդդիմադիր թեկնածուների չեզոքացմանը։

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Սիրելի' հայրենակից,
ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը մարտի 30-ին ընտրատեղամաս գնալն է, ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն ու սեփական քվեով ՔՊ-ին մերժելը։

Տե'ր եղեք Ձեր համոզումներին և սկզբունքներին, Ո'Չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած, պարտության և պատերազմի ուժին։

ՀՅԴ Գյումրու Քաղաքային կոմիտե
27 մարտի, 2025 թ.
ք. Գյումրի

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի