Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 27-03-2025

Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին` պահանջելով վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում են պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել։ Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուն պես լրագրողներն իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ։ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին օթյակից։ Եվ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Քոչարյանի պահվածքը, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե հանձնաժողով ստեղծելու որոշում կայացվի, ապա Ա. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորների վարքը, ասենք` Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի՝ ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի` Էդգար Ղազարյանին ուղղված ականջ կտրելու սպառնալիքները եւ այլն։

Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն