Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 26-03-2025

Փաշինյանին թվաց, թե ես իրեն խանգարում եմ պետական կարևորագույն հարցերում. Աղազարյան

Ապացուցելու ենք՝ երկու Աշոտ է եղել, ոչ թե՝ մեկ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աղազարյանը՝ մանրամասներ հայտնելով իր վերաբերյալ գործից։

Նա հայտարարել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին ինքը հանգստանալիս է եղել Սևան քաղաքում, որը Սևանա լճի կողքին է։

«Ես չեմ գնում Սև ծովեր, Եվրոպաներ, ամեն տարի մեծագույն հաճույքով հանգստանում եմ Սևանում, զանգում է Սլավիկ Պողոսյանն ու ասում, որ շտապ խոսելու բան կա։ Եկավ Սևան, ճանապարհի եզրին մեքենան կանգնեցրեց, դուրս եկավ ու մենք զրուցեցինք։ Ինձ ասաց, թե ընկեր ունի, ով Էմիրաթների հետ կապ ունի ու կարող են ոչխարներ արտահանել, բայց խնդիր կա՝ ոչխարները, երբ արտահանում են, կարանտին կա, տեղափոխում են, ոչխարները քաշ են գցում։ Ինձ ասաց, թե հնարավո՞ր է խնդրել համապատասխան մարմիններին, որ կարանտինային գործընթացներն անցկացնեն ոչխարների տեղակայման վայրում։ Կներեք, մի քիչ գինովցած էի, ասացի՝ չեմ կարող միանգամից պատասխանել, կճշտեմ, կպատասխանեմ»,- պատմեց Աղազարյանը։

Նա նշեց, որ ինքն ու Սլավիկ Պողոսյանը Սևանում զրուցել են երկուսով, Աշոտիկ Կամավոսյանը չի մասնակցել զրույցին, ընդ որում, ըստ Աղազարյանի՝ և՛ Սլավիկ Պողոսյանը, և՛ ինքը ցուցմունքներում հայտնել են, որ երկուսով են զրուցել, սակայն այժմ Աշոտիկ Կամավոսյանը պնդում է, թե ինքը ևս մասնակից է եղել։ Գործով նշված է, թե երեքի հեռախոսի ալեհավաքները նույն վայրում են եղել, սակայն, Աղազարյանը նկատեց՝ մեկ ալեհավաքը 5 մետր հեռավորություն չի կարգավորում, գուցե հեռու մի տեղ մեքենայում նստած էր եղել։

Պատգամավորը նաև պատմեց դրվագներ՝ նշելով, որ շատ հարցերում է վարչապետին ընդդիմացել․ «Օրինակ՝ մի տարի առաջ վարչապետը մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ԵՄ հայտ ներկայացնելու հետ կապված հարց էր քննարկում, միայն ես դեմ խոսեցի․․․ վարչապետին թվացել է՝ ես խանգարում եմ պետական կարևոր հարցերի ընդունմանը, որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել, հետևաբար գնաց ինձ մեկուսացնելու այս ճանապարհով։ Եթե սա է գինը և խաղաղության պայմանագրի հետ կապված ամեն ինչը կլինի մեր երկրի համար օգտակար, ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,- նշեց Աղազարյանը:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին