Մամուլ 1 տարի առաջ - 07:12 26-03-2025

«Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. ևս մեկ վարույթ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Այս հրապարակման ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել էր, որ Տարոն Չախոյանի վարքագիծը` սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը, առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել էր նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովից պատասխանեցին հետևյալը.

«Հրապարակման հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում որոշվել է վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը գնահատելու նպատակով Տարոն Չախոյանի նկատմամբ հարուցել համապատասխան վարույթ՝ վարքագծի կանոնի առերևույթ խախտման հիմքով: Սակայն մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»:

Այսինքն, Հանձնաժողովը ոչ թե մեկ, այլ մի քանի հրապարակումներ ևս դիտարկում է, քանի որ Չախոյանն իր՝ հանրային պաշտոնյային անհարիր վարքով անգամ Հանձնաժողովում է «ճանաչված»։
Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի:

«Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի այս գործին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»